Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 7-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Պորշե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ավանեսովի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 00.08-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Պորշե» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Պորշեն» դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել վճարային տերմինալին:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 11.02-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դոջ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 14.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հոու Սինոտրուկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Բարձրաշեն-Լանջազատ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Արարատ քաղաքի Խանջյան և Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Սևան քաղաքի Խաղաղության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 16.48-ին, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 22.30-ին, Երևանի Կուրղինյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 20.00-ին, Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Դեու» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 6-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վ. Աղբյուրակ թաղամասից ամառանոցներ տանող ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: