Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
09.04.2015 17:54
ՃՏ պատահարներ
Ապրիլի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Շահումյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների և դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, 35-ամյա կնոջ և վերջինիս 17-ամյա որդուն, այնուհետև բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ադոնց և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 21.40-ին, Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 3 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես Բենց»-ի, այնուհետև ճամփեզրի բետոնե կառույցին և ծառին:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Մարքսի փողոցի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 9-ին, ժամը 02.35-ին, մեղակայանով ոստիկանություն է ներկայացել 54-ամյա տղամարդ և հայտնել, որ ինքն է իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել տարեց կնոջը:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 11.30-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի Հրազդանի լճի մոտ` գազի լցակայանի դիմաց, իրար են բախվել «ՎԱԶ-2110», «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 15.00-ին, Գյումրիի Խորենացի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 29/1 շենքի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: