Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.20-ին, Երևանի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 30-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.25-ին, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Կավասակի» մոտոցիկլը. 31-ամյա մոտոցիկլիստը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.15-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. Օպելի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտան» առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու կանանց և երեք երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.40-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Արգավանդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ՎԱԶ-21041»-ը բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին. «ՎԱԶ-21041»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն-Դվին գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶել», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արարատի մարզի Նոյակերտ-Ավշար մինջհամայնքային ճանապարհի կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.15-ին, Վեդի-Լանջառ ճանապարհին՝ Լանջառ գյուղի հատվածում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Ձորագետ գյուղի վարչական տարածքի 2-րդ թունելում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 99-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառներին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.10-ին, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի վարչական տարածքում մոտոցիկլետը բախվել է քարերին, այնուհետև «Տոյոտային». 31-ամյա մոտոցիկլիստը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.10-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.45-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-2410» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսաշող գյուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից Ջանֆիդա գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶ-24»-ի 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Դաշտ գյուղում, իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին «Սուբարո» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել Շեվրոլե» և Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 35-ամյա ուղևորը և «Շևրոլեի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ին, Հրազդան քաղաքի Հայֆիդայիների և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Էլանտրա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.55-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 48-ամյա վարորդը և «Հոնդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.20-ին, Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՈՒԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենային. «ՈՒԱԶ-3152»-ի վարորդը, «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Լծեն-Տաթև ճանապարհի 14-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: