Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
10.05.2016 17:18
ՃՏ պատահարներ
Մայիսի 7-ին, ժամը 19.15-ին, Երևանի Լուկաշին և Զոհրաբ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և դիմել փախուստի:
Ժամը 22.00-ին երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 1.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել ևս մեկ ուղևոր:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի և Բանյոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղու վերջնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 8.00-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաև «ՎԱԶ 2106»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 21.45-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պեմզաշեն-Արթիկ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 13.20-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել է թիվ 64 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոբուսին:
Ավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 22.15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու փողոցի թիվ 37 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 23.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 23.35-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 17 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 8.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել դաշտամիջյան բետոնե կիսախողովակաշարին և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 3.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 187-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 23.00-ին, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28/Ա շենքի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 18.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Հուշակերտ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, ով մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի դիմաց, առանց մոտոցիկլավարի երկանիվ մոտոցիկլետը ընթացել է դեպի իր կայանված ավտոմեքենան, որի հետ բախումը կանխելու համար ինքը ձեռքերով հրել է այն, ինչի հետևանքով վայր է ընկել և ստացել վերը նշված մարմնական վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.40-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 49-ամյա տղամարդ, ով բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի դիմաց կորցրել է իր վարած մոպեդի կառավարումը` վրայից վայր ընկնելու հետևանքով: Մոպեդը դրանից հետո մոտ 50 մ ընթանալով կանգնեցվել է մի քաղաքացու կողմից, ով նաև ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սյունիքի մարզում` Մ-2 ավտոմայրուղու 310-րդ կմ-ին, իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և «Ֆորդ Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: