ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.01.2022 11:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 8-ին, ժամը 20.35-ին, «Հունդաի» ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 19.00-ին, Նուբարաշենի 2-րդ փողոցում իրար են բախվել «ՎԱԶ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 19.20-ին, Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Սիտրոենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 08.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԲՄՎ-735» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ԲՄՎի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունվարի 11-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «Ինֆինիտիի» վարորդը:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան, Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս Սայադյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 15,5-րդ կմ-ին շրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ԳԱԶելի» հինգ ուղևոր, «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Լուսավորչի և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ատոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 11-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության բրիգադը Շահումյան գյուղի սկզբնամասից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Շահումյան գյուղում ավտոմեքենայի և ճաղավանդակների արանքը մնալու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» ավտոմեքենան Շահումյան գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի երթևեկելի գոտում սահել և կողային մասով հարվածել է տղամարդուն, որը մնացել է մետաղյա ճաղավանդակների և «Մերսեդեսի» արանքում:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Գյումրու Մուշ թաղամասի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ԲՄՎի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրու Գ. Նժդեհ և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՈւԱԶի» երկու ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հունվարի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ԲՄՎի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: