1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.03.2022 11:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 08.35-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել երկու քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը տեղի ունեցած վթարի հետևանքով (վայրը պարզվում է):
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 52,5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Գրեդել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 14.30-ի սահմաներում, Աշտարակ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 2-րդ կմ-ին «Ջինբել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: