1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.08.2015 12:01 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 11-ին, ժամը 22.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենա և «Պաիկտազ» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 1.30-ին, Երևանի Վրացական փողոցի թիվ 21 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 11.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում  բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Մերսեդես Աքսոր» ավտոկցորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2112»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 15.40-ի սահմաններում, անհայտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան քաղաքի  Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց հետադարձ ընթացքի ժամանակ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Նույն օրը պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում սուպերմարկետի դիմաց հետադարձ ընթացքի ժամանակ հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Գառնիի տաճարի ավտոկայանատեղում երեխան սայթաքել է, և նրա ոտքը դիպել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի առջևի անիվին, ինչի հետևանքով նա տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես C»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Նոյեմբերյան 142-րդ կմ-ին «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Վոլգա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: