ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.09.2022 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա ուղևորը և «Նիսանի» 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.20-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 07.05-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Սեպտեմբերի 10-ին, ժամը 09.45-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել երեք «Մերսեդես», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակի խճուղուց Պռոշյան գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 163,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.37-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: