1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.05.2022 11:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 11-ին, ժամը 18.50-ին, Երևանի Շիրակի փողոցի 3-րդ փակուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 00.15-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «Հունդայի Էլանտրա», «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2107» և «Լեքսուս GX-470» մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետևանքով «Լեքսուս GX-470»-ն հայտնվել է Երևանյան փողոցի հագուստի խանութում: «ՎԱԶ-2107»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա աղջիկ, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով: Պարզվել է, որ Վանաձորի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել նրան և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: