Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդայիի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 11-ին, ժամը 14.50-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ հուլիսի 11-ին, ժամը 16.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54 և 40 տարեկան քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 11-ին, ժամը 21.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 11-ին, ժամը 22.50-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 4-ամյա և «ԲՄՎի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 09.40-ին, 38-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ հուլիսի 7-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում վթարի է ենթարկվել տաքսի ավտոմեքենայով, վարորդն ասել է՝ չհայտնի, որ վթարի է ենթարկվել՝ խոստանալով բժշկական ծախսերը հոգալ, սակայն օգնություն չի ցուցաբերել, այժմ ինքը ցավեր ունի:
Ժամը 11.25-ին քաղաքացին բանավոր հաղորդում է տվել, որ հուլիսի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Բարձրաշեն գյուղում «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով բախվել են ծառին:
Քաղաքացին հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի Կենտրոնական փողոցում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 13-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Կրայսլերի» 70-ամյա վարորդը և 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կվադրոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին. 21-ամյա կվադրոցիկլավարը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Շաանիքի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 38-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքների տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին ժ.15.50-ի սահմաններում, Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 12.05-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և «Հունդայի» 81-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գորիսի Երևանյան խճուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 12-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին «Շեվրոլե Նիվա 21230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: