ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.05.2022 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 13.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Էրեբունու փողոցում բախվել է կայանված «Ֆոլքսվագենին». 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21130» մակնիշի մեքենան Գագարին-Գեղամավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 63-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 08.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենան և «ԿամԱԶ»-ը. «Նիսանի» 31-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Տիմիրյազևի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: