1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.08.2015 12:06 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, ինչի հետևանքով աղջիկը, շպրտվելով հանդիպակաց ուղեմաս, վրաերթի է ենթարկվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Դաիհատսու» մակնիշի ավտոմեքենայի կողմից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է ճանապարհի եզրի պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21150»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 00.15-ին, «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող սրճարանի դիմաց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծերենցի փողոցի թիվ 100 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի արգելապատնեշին և էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 00.30-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան Պատրոլ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ին, «Նիսան Ալտիմա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արթուր Վ.-ին և   տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 74-րդ կմ-ին` Պարույր Սևակ գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից, ինչից հետո այն սկսել է հետ ընթանալ, իսկ ուղևորը փորձելով դուրս գալ ավտոմեքենայից` ընկել է գետնին, ապա մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ավշար գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին` Տափերական գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ X-5»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա-Ա» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Ամրակից գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 22 տան դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Արզնի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 14-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, հիշյալ տղամարդուն Քասախ գյուղի Ս.Ջալալյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վրաերթի է ենթարկել աներորդին` իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 1-ին կմ-ին «ԿամԱԶ»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևկելի գոտուց և հարվածել ժայռի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: