Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը և 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.20-ին, Երևանի Իսահակ Գասպարյան և Երևանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցած վթարի հետևանքով 68-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արզնու խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին իրար են բախվել «Պեժո» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենային. 27-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: