ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.11.2023 11:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Տեսլա» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 35-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.50-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, Երևանի Լ. Մելիքյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, Երևանի Կիևյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 00.40-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31»-ի 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով Միկրոշրջան թաղամաս ընթանալիս «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 9-րդ փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 71-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհային նշանին. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում , Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: