Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունիսի 17-ին, ժամը 02.30-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում իրար են բախվել «Կիա» մոտոցիկլետը և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան. 22-ամյա մոտոցիկլիստը և «Ֆոլքսվագեն»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 15-ին, ժամը 18.10-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 62-ամյա ուղևորուհին հունիսի 17-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 13.05-ին, Երևանի Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Այգավան-Եղեգնավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21043» մակնիշի. վարորդները և «ՎԱԶ-21011»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Արարատ քաղաքի գծանցում՝ 560 կմ-ի պիկետ 3-ին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 207 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-219010» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: