Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 18-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 08.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հայգեր», «Յուտոնգ» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 21.30-ին, Նոր Խարբերդում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 09.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 07.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ քաղաքից Զոդի կամուրջ տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21012» և «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21099» -ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բաղրամյան-Մյասնիկյան գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայի դիմաց դուրս եկած շանը չհարվածելու համար արգելակել է, ինչի հետևանքով 26-ամյա ուղևորը դուրս է նետվել մեքենայի սրահից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել բուժօգնության:
Կատարվում է քննություն։
Փետրվարի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 21,1-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 285-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել «ԳԱԶ- 53» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ- 53» -ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 196-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 13.15-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 156-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Տոյոտա Ալփարդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ալփարդի» 47-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: