1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.05.2021 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 18-ին, ժամը 01.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի շենքերից մեկի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ֆանարջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. մայիսի 18-ին վարորդները բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 19.30-ին, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 13.23-ին, 43-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի Կարմրավան գյուղ՝ 38-ամյա քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու:
Պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «DAF» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ «DAF-ի» 39-ամյա վարորդը ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 18-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: