ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.07.2021 13:02 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 23.50-ին, Երևանի Դոդոխյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 73-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Խորենացու փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 12-ամյա աղջկա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքները ստացել է տան մուտքի դռան աստիճաններից գլորվելու հետևանքով:
Պարզվել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գոգարան գյուղում վրաերթի է ենթարկել աղջկան: Նույն օրը «Օպելի» 31-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը և չորս ուղևորները, «Նիսանի» 29-ամյա վարորդը և «Լեքսուսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 06.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Նիզամու և Մանանդյան փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը .14.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 23.50-ին, Երևանի Շոպրոնի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ «Նիսանը» բախվել է կայանված բեռնատար մեքենայի. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Ռենջ Ռովերի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 27-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 11.05-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 48-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40.5-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի և դուրս եկել երթևեկելի գոտուց. «Տոյոտայի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. 37-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նոր Հաճըն քաղաք տանող կամրջի վրա իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե խողովակին. 27-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվել է, ինչի հետևանքով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Ռավ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Ռավի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 35-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.42-ին , հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 13-ամյա տղա և 61-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ ժամը 13.30-ի սահմաններում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արշավիր Մելիքյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» ուղևորը և «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: