Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 20․08․21թ․
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության Մեծամորի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և «Մերսեդեսը» հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին, Երևանի Այգեստանի 10-րդ փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 00.05-ին, Երևանի
Արտաշիսյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 11.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 09.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ «Հունդաիի» 32-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի
Իսակովի և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-21», «ՎԱԶ-2106» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԳԱԶ-21»-ը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-21»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 68-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մեծամոր քաղաքի սուպերմարկետի մոտ ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ 68-ամյա քաղաքացին վնասվածքները ստացել է ժամը 00.15-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի սարատեղիում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 39-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Նիսանի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: