1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.08.2022 13:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 18-ին, ժամը 08.50-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 15.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատար ու «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: