Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ իրար են բախվել «Ֆորդ», «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 15.05-ին, Երևանի Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 08.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և շրջանցիկ թունելի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 14.05-ին,Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դ. Մալյան նրբանցքի շենքերից մեկի բակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակների դարպասներին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 78-ամյա քաղաքացի, որը՝ ըստ դստեր խոսքերի, վնասվածքները ստացել է հողամասում ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Ախթալա-Շնող ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուն և իր մեքենայով տեղափոխել տուն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: