1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.07.2015 14:36 ՃՏ պատահարներ
Հուլիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73.6 կմ-ին իրար են բախվել «Հունդայի Էլանտրա» և «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Հունդայի Էլանտրա»-ի 2 ուղևորները և «Մերսեդես-Բենց ՄԼ-320»-ի  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 04.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զանֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «Օպել Զանֆիրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-2121» ավտոմեքենան Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ-523»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին,  Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքից Շահումյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:  
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` հուլիսի 20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի հիվանդանոցի խաչմերուկի մոտ գտնվող  կանգառի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին կորցրել է ինքնակառավարումը և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մարչ», «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը  այրվել է:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքնան  Աղվերան-Արզական ճանապարհի 9-րդ կմ-ին` Արզական գյուղի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել դաշտամիջում հանգստացող 61-ամյա կնոջ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և  61-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Դայվո» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղանդիլյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-24»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: