Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, Հաղթանակի կամրջի վրա իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Մազդայի» վարորդը և «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.20-ին, Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատար և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Բյուրական գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում իրար են բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա և «Զիլ» բեռնատար: «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124,5-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ ՄՄԶ- 4502» բեռնատար և «Մերսեդես» մակնիշի մեքենա: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: