Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ջելի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 16.50-ին, Երևանի Ուրուգվայի հրապարակ տանող ճանապարհին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 07.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 13-ին, ժամը 09.40-ին, Երևանի Գայի պողոտայի, Նանսենի և Թոթովենցի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը հունվարի 20-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21,5-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. 63-ամյա վարորդը և 32-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: