ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.05.2021 11:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլ և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա. 18-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 01.00-ին, Երևանի Վարդաշենի թաղամասից Դավիթ Բեկի փողոց տանող ճանապարհին «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 21-ին, ժամը 02.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ ժամը 01.10-ին, Երևանի Արցախի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին, իսկ 21-ամյա երիտասարդը եղել է ուղևորը։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 00.45-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 14.25-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի հատվածում բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի, որի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վանաշեն-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 25-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Պոլոյի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված տրակտորին. «ԲՄՎի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: