1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.07.2015 17:21 ՃՏ պատահարներ
Հուլիսի 20-ին, ժամը 17.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46/2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1987 թ. ծնված Ռուբիկ Փ.-ն` իր   «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մայրաքաղաքային փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 18-ին, ժամը 21.50-ին, Երևանի Գայի պողոտա և Ստեփանյան փողոցների խաչմերուկում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներին  է մոտեցել «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդը և հայտնել, որ նշված վայրում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը հրաժարվել է բուժօգնությունից, և ինքը նրան իր ավտոմեքենայով տեղափոխել է տուն: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված կինը  հերքել է իր կողմից վրաերթի ենթարկվելու հանգամանքը և հրաժարվում է ԴԲՓ-ից:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 23.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Ռուբինյանց փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու:
Վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ  և  իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Այգեստան-Ներքին Դվին գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված  «ԴԱՖ»  մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 18.10-ին, Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան ընթանալիս` Տանձաղբյուր փողոցի վերջնամասում, «Յամահա» մակնիշի կվադրոցիկլն ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճամփեզրին: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 13.05-ին, Կապանի Գործարանային փողոցի Երևան-Կապան Մ-2 ավտոճանապարհի 299-րդ կմ-ին «Ռենո Քլիո Սիմբոլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն երթևեկելի գոտիով կցորդով քարշակվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
«Ռենո Քլիո Սիմբոլ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ լեռնային արտադրամասում «Բելազ» ինքնաթափի վարորդը կորցրել է ինքնաթափի կառավարումը, դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի կամրջի վրայով անցնելիս «ԿամԱԶ-53215» մակնիշի բեռնատար ինքնաբարձիչ ավտոմեքենայի  աջակողմյան շարժական ամբարձիչը բացվել և դիպել է մայթով անցնող 39-ամյա կնոջը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 21-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել «Օպել Աստրա»-ի վարորդը և դաստակի սալջարդ վնասվածքով` ուղևորը:  Նրանք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են վերը նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: