Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
21.11.2014 15:04
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա-Ցերատո» և «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Պատֆայնդեր»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 02.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/3 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ- 2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս 1-ին կմ-ին իրար են բախվել «Աուդի A-4» և «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Աուդի A-4»-ի 4 ուղևորները և «Մերսեդես Բենց C-180»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Գրանդ-Չերոկի» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով մի աղջկա վրաերթի են ենթարկել ու տարել հիվանդանոց:
Պարզվել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցով դեպի հրապարակ ընթանալիս վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ սրունքի ստորին երրորդականի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ և հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն մինչև ոստիկանության ծառայողների ժամանելը հեռացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: