Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 18-ին, ժամը 11.40-ին, Երևանի Թոթովենցի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.40-ին, Երևանի Ավանի 14-րդ փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բեթլ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի և 7-րդ նրբանցքի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 38-ամյա վարորդը և «Օպել Զաֆիրայի» 73-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.40-ին, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել՝ բախվելով արգելապատնեշին. 7-ամսյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Սևան-Երևան ճանապարհին՝ «Առինջ մոլ» տանող հատվածում, «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 75-ամյա վարորդը և 75-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 7-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 23․30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Անդոկավան բնակավայրում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: