1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.12.2021 12:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.50-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենա և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.15-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 22.50-ին, Երևանի Կորյունի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԷՄՋԻ ԶՍ ԵՎ» մակնիշի մեքենաներ. վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Դավիթաշենի 4-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և դիմել փախուստի. 13-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.05-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել
«Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկի վարորդը և մյուսի ուղևորը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Պորշ» մակնիշի մեքենաներ. «Պորշի» երկու անչափահաս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին իրար են բախվել «Զիլ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով՝ հայտնվել կիսակառույց շինությունում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Ստեփանավանում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: