Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 20-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 14.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Պռոշյան փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 00.15-ին, Երևանի Ծերենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 23-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա», «Օպել», «Սուզուկի», կայանված «Նիսան» և կայանված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի 22-ամյա վարորդը և մյուսի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը և ութ ուղևորները, «Մերսեդեսի» 45-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 15.15-ին, Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ի կեսգիշերին Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսը. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 18.30-ին, Երասխ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպելը» գլխիվայր շրջվել է: «Օպելի» 31-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Միցուբիշիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, Վանաձորի Լազյան և Նժդեհի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 9-ի սահմաններում, Գյումրիի Բագրատունյաց հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 19-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 214-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 36-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: