1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.06.2021 11:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 21-ին, Երևանի Մարգարյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 07.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե հատվածին ու էլեկտրասյանը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 18.20-ին, Երևանի Գայի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, իր մեքենայով տեղափոխել է պոլիկլինիկա և հեռացել:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ-Խորոնք ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել գազատար խողովակին. 16-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9,2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109» -ի 38-ամյա ուղևորը և «Օպելի» 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 21.20-ին, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու և իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի եզրաքարերին և գլխիվայր շրջվել. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ- 2107»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: