ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.07.2015 18:49 ՃՏ պատահարներ
Հուլիսի 21-ին, ժամը 14.45-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 21-ին, ժամը 22.45-ին,  «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել է կամրջի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է ընդունվել 25-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել երիտասարդին և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 33 հասցեի դիմաց  հիշյալ վրաերթը  կատարել է 1960 թ. ծնված  Սոս Թ.-ն` իր   «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ 21063»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում` 189 տան դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: