1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.06.2022 11:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 28.06.2022

Հունիսի 22-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1965 թ. ծնված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 27-ին 57-ամյա Մարինե Կոծինյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Հունիսի 22-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցի շենքերի բակային հատվածում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 23.10-ին, Երևանի Բուզանդի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 13.40-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը և «Կիայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 19.20-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 12.10-ին, Երևանի Իսակովի պողատայում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Մերսեդես C-200» և «Մերսեդես E-190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես E-190»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրատարը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: