ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.07.2015 15:28 ՃՏ պատահարներ
Հուլիսի 22-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է հուլիսի 21-ին Սևանի մայրուղու և Սևանի թերակղզի տանող ճանապարհի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Տուժողը  բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից հեռացել է: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղից դեպի Աշտարակ տանող ճանապարհով երթևեկելիս «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի  22-րդ կմ-ի հատված և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսան Նոթ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ 3» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ 3»-ի վարորդը և ուղևորուհին  մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Սկանի» մակնիշի ավտոմքենայի վարորդը Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 78 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 22-ին, ժամը 19.10-ի սահմաներում, Իջևանի Անկախության փողոցում «Լադա Պրիոռա»  մակնիշի ավտոմեքենան բախվել է  «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: