Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 22-ին, ժամը 04.05-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Հոնդա» մոպեդը կողաշրջվել է. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 17.47-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: