Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 23-ին, ժամը 13.45-ին, Երևանի Արշակունյանց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 22.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Քաղցրաշեն-Այգեզարդ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի մասից և բախվել ծառի. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Նոր կյանք-Վարդաքար գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: