ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.07.2015 15:11 ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և «Շկոդա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 5/10 հասցեի մոտ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա մի կին և հայտնել, որ  վնասվածքը ստացել է հուլիսի 20-ին, Երևանի Գայի պողոտայում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում` վարորդի կողմից ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական-Արագած լեռան ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 7-րդ կմ-ին դեպի Ճամբարակ ընթանալիս «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-210630»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 24-ին, ժամը 00.15-ին,  Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի մոտ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Նիսան Իքս Տերա» մակնիշի ավտոմեքենային, որը  շրջվել է: 
«Նիսան Իքս Տերա»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «Ջիպ Գրանդ Շիրոկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել Կորսա» ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի մասում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  Մեղրի-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի  ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և իջել ձորը, ինչի հետևանքով  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարե պատնեշին և ընկել Մաքսիմ Գորկի փողոցի թիվ 36 տան բակ: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: