Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում իրար են բախվել «Շևրոլե», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Սկանիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.39-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 21-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ-Լեռնարոտ գյուղերի ճանապարհին «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաներում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին. 25-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 43-ամյա վարորդը, 13-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագենի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: