ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.11.2021 11:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, Երևանի Աբովյան փողոցում «ԳԱԶ-31105» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Սիլիկյան թաղամասի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում 61-ամյա քաղաքացին հրել է իր «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է կայանված «Մերսեդեսի», ինչի հետևանքով քաղաքացին մնացել է մեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 09.35-ին, Երևանի Աճառյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է այլ «Մերսեդեսի». վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել 19-ամյա քաղաքացի, որը հայտնել է, թե վնասվածքները ստացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Պարզվել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով «Մերսեդես Սպրինտերի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 35-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժին է ներկայացել 50-ամյա քաղաքացի և տվել խոստովանական բացատրություն, որ ժամը 17.00-ի սահմաններում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Գարգառ գյուղում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Գյումրի-Ախուրիկ ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Ոսկեհասկ գյուղի խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Օպելի». առաջին «Օպելի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 4-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132» ավտոմեքենայի. «ԳԱԶ -322132»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածներքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: