Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 24-ին, ժամը 20.02-ին, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդաշենի 1-ին փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք և հիվանդանոցում բուժօգնություն ստացել:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 12.45-ին, «Նեոպլան 116» մակնիշի ավտոբուսը Երևան քաղաքի Երևանյան խճուղում բախվել է գովազդային վահանակի, ինչի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու և դեպքի վայրից հեռացել:
Տարեց տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Բյուրական գյուղի ճանապարհին, խոշոր եղջերավոր անասունի հոտի հետ բախումը կանխելու նպատակով, բախվել է կիսակառույց պարսպի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին` անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը և ավտոմեքենան պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Ֆիդայիների փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գառնի ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Oգոստոսի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 180-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Կիրովեց T-150» մակնիշի տրակտորի:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 21.40-ին, Երևանի Պուշկին, Նալբանդյան և Վարդանանց փողոցների օղակաձև խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց GL» և «Դայմլեր Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայմլեր Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 13/8 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն պատահարի ժամանակ` «ՎԱԶ 2107»-ում գտնվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Oգոստոսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Աուդի 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող «ԶԻԼ-554» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.30-ին, «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: