Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 25-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բաշինջաղյան և Ռուստամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին 61-ամյա քաղաքացին պարեկային ծառայությունում հաղորդում է տվել, որ հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում երթուղայինից իջնելու պահին վարորդը վերսկսել է երթևեկությունը, ինչի հետևանքով ինքը ընկել է և հունվարի 14-ին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 14.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Կիա», «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 43-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 03.20-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանի պատին և գազալիցքավորիչին. 25-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Էսքեիպ» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում, 27-ամյա ուղևորի կողմից «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան անսարքության պատճառով հետնամասից հրելու միջոցով շարժիչը գործի գցելու պահին, համընթաց ընթացող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով բախվել է «ՎԱԶ-21043»-ի հետնամասին և 27-ամյա քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: