Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
Մայիսի 25-ին, ժամը 16.25-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքներ է ստացել նույն օրը, ժամը 10.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում «Զոնգտոնգ» երթուղու ավտոբուսի սրահում կտրուկ արգելակման ժամանակ ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 13.15-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 18.45-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 00.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 14.05-ին,Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մասիս-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Գայի փողոցի շենքերից մեկի բակում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու և իր մեքենայով հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիսիան-Ույծ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: