1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.01.2022 11:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 26-ին, ժամը 23.55-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոց մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է հունվարի 25-ին Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 08.10-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 21.20-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մազդան» բախվել է կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 53-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 16.20-ին, 33-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հունվարի 25-ին Երևանի Նուբարաշենի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 02.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 02.30-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաներն իրար կապող էստակադայի վրա «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 13.20-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վ. Կոստանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21104»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով հունվարի 27-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում «Մոսկվիչ-21-41» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: