Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
27.06.2016 15:40
ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 12.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 23.20-ին, Երևանի Օգանովի փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ, որը, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, վրաերթի էր ենթարկվել:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է 35-ամյա մի տղամարդ` իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջինս բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 13.00-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 16.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց S 430» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 68-ամյա մի կին։ Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Մարգարյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, «Նիսան Սաննի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել վերոհիշյալ կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Ծարավ-Աղբյուրի փողոցի թիվ 121/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհի և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Օպել B» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 1.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ 5320» և «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ։
«ՎԱԶ 21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: