ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.07.2015 14:53 ՃՏ պատահարներ
Հուլիսի 25-ին, ժամը 17.00-ին, «Պարվազ»  մակնիշի  մոտոցիկլետը Երևանի 16-րդ թաղաղամասի 26-րդ շենքի բակում կողաշրջվել է: Վարորդը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 00.30-ին, Արտաշատի խճուղու թիվ 7/1 հասցեի մոտ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածի բետոնե արգելապատնեշներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 20-ամյա երիտասարդ և հաղորդում տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 23.30-ից 23.59-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել է իր վարած հեծանիվին, որի վրայից ինքը վայր է ընկել և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 13.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեի դիմաց անհայտ ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով 5-ամյա ուղևորը գլխով հարվածել է ավտոբուսի երկաթե ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի ձկնաբուծարանի մոտ  «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիռա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և «Օպել Զաֆիռա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Առինջ-Գետարգել ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողե արգելապատնեշին: Վարորդը  «վերին վերջույթի սալջարդ և կտրտած վերքեր» ախտորոշմամբ դեպքի վայրում «շտապօգնության» կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին` ՀՀ ՊՆ ՌՈ մոտ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ը շրջվել է:
Վարորդները և «ԶԻԼ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 19.45-ին, մեղայականով ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 55-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիսի Քրիստափորի փողոցում իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 160-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրահեռացման առվակը: Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Հաղթանակ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: