Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 26-ին, ժամը 22.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում մոպեդը կողաշրջվել է. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21121»-ի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև մեքենան բախվել է էլեկտրասյանը. վրաերթի ենթարկվածներն ու «ՎԱԶ-21121»-ի 79-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 23-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2107»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 09.07-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում իրար են բախվել «Դոջ», «Ֆորդ» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 03.20-ին, Երևանի Մովսես Խորենացու փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շրջանային փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 21.40-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 12.30-ին, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդաիի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72,1-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Տավրոսի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել Բաղրամյան փողոցի շինության պատին. 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհին իրար են բախվել «VOLVO FH12» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 17-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2112»-ի 23-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 12.00-ին, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» բեռնատարին. «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 16.15-ին, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու և Նեկրասովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: