Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
28.11.2014 16:20
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, 59-ամյա մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկ և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա մի կին և հայտնել, որ նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում, թիվ 25 երթուղայինի մեջ վարորդի կողմից ավտոմեքենան արգելակելու պատճառով վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գործող առևտրի կոնտրոնի դիմաց իրար են բախվել «Զիլ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ն այրվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կոմունարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 6-րդ կ/մ-ին «Մերսեդես-Ե» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կ/մ-ին «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև վրաերթի ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կ/մ-ին «Մերսեդես-Բենց-ՄԼ-430» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներեվ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: