Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի» մեքենայի 50-ամյա վարորդը, 56-ամյա ուղևորը և «Հոնդայի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 6-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել է արգելապատնեշներին. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արաքս-Ջրառատ ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է 14-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2107»-ի 27-ամյա վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում «ՎԱԶ-111730» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: