ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.06.2015 14:39 ՃՏ պատահարներ
Հունիսի 28-ին, ժամը 02.20-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2105», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.  Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նոր Ավանի թիվ 27/1 հասցեի դիմաց «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան բախվել է կանաչապատ գոտու եզրաքարին և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 24-րդ կմ-ին` դեպի Հանքավան ընթանալիս, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կայանել ճանապարհի հարակից կանաչապատ գոտում, ինչի  հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 29-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտային շրջանի սալջարդ վերք, իրանի ձախ կեսի սալջարդ, հղիություն 25 շաբաթական» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել 31-ամյա կին և «աճուկի սալջարդ» ախտորոշմամբ  6-ամյա տղա, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նշված վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը   «գանգուղեղային փակ տրավմա, ուղեղի ցնցում հարցականով, գլխի ծոծրակային շրջանի հեմատոմա, ճակատի շրջանի քերծվածքներ, ենթածնոտային շրջանի սալջարդ վերք ձախից, աջ արմնկահոդի բաց կոտրվածք» վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Նոր-Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքի մոտ «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով «ձախ նրբոլոքի կոտրվածքով և ոտնաթաթի սալջարդ» վնասվածքով   բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ, ով մեկնած  օպերատիվ խմբին հայտնել է,  որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին` Շիրակ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
 
 
***

Հունիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Շաքե ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «Տոյոտա Հիլուխ» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Հիլուխ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 28-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի «Միսխանու բաց» կոչվող հանդամասում «ԳԱԶ-69»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: