Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Արևադաշտ-Բաղրամյան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողարջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.10-ին, Մ-6 միջպետական ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: Ութ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վարորդները և երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 06.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ենթարկվել ինքնավթարի: Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: